Մոսկվայում շունը հարձակվել է 8 ամսական երեխայի վրա. վերջինս հոսպիտալացվել է
ՌԴ Մոսկվա քաղաքում 8 ամսական երեխան հոսպիտալացվել է` տուժելով շան հարձակումից: Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն` նախնական տվյալներով` Դոգ ցեղատեսակի շունը գտնվել է իր տիրոջ բարեկամների բնակարանում, որտեղ էլ հարձակվել է փոքրիկի վրա:
Երեխայի մայրը մի քանի րոպեով փոքրիկին մենակ է թողել: Նշվում է, որ երեխան բազմաթիվ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ` անզգուշության հետևանքով առողջությանը վնաս հասցնելու համար:










