Պակիստանում հարսանեկան ավտոբուսն ընկել է գետը. կա 24 զոհ
Նվազագույնը 24 մարդ է մահացել Պակիստանի հյուսիսում` ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով: Այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը` հղում անելով տեղի Kyodo գործակալությանը:
Նշվում է, որ ավտոբուսի մեջ գտնվող մարդիկ ուղևորվում էին հարսանեկան արարողության: Տրանսպորտային միջոցը գետն է ընկել փայտե կամրջի վրայից: Ուղևորներից երկուսը հասցրել է դուրս ցատկել` մինչ ավտոբուսի ընկնելը: Մյուսների կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդվում:










