Լոնդոնում հարձակվել են Փոլ ՄաքՔարթնիի թոռան վրա

21:05 • 31.08.19

Բրիտանացի հայտնի երաժիշտ, «Բիթլզ» խմբի նախկին անդամ Փոլ ՄաքՔարթնին հայտնել է, որ Լոնդոնում հարձակվել են իր թոռան վրա, գրում է metro.co.uk-ը:

«Հարձակվել են իմ ավագ թոռներից մեկի վրա և դանակի սպառնալիքով խլել նրա հեռախոսը: Նա ափսոսում էր, որ չի հարվածել կողոպտչին, սակայն ես հանգստացրի նրան՝ հիշեցնելով, որ այդ անձի մոտ դանակ է եղել, և հայտնի չէ, թե ինչ ավարտ կունենար միջադեպը, եթե նա գործի դներ այն»,- ասել է 77-ամյա ՄաքՔարթնին:

Երաժիշտը հավելել է, որ «մեր օրերում Լոնդոնը վախենալի է», սակայն չի հստակեցրել՝ թոռներից որ մեկն է հարձակման ենթարկվել:

Լիվերպուլյան քառյակի նախկին 8 թոռ ունի, որոնցից 6-ը 7-20 տարեկան տղաներ են: