Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում հրդեհաշիջման աշխատանքերը շարունակվում են. սահմանվել է հերթապահություն (տեսանյութ)
Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում հրդեհաշիջման աշխատանքերը վերսկսվել են. իրականացվում է տարածքի հետախուզում: Օգոստոսի 30-ին դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մեկ օպերատիվ խումբ և 2 փրկարար: Ժամը 19:33-ին աշխատանքները դադարեցվել էին. սահմանվել է հերթապահություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում՝ անտառածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել: Օգոստոսի 28-ին հրդեհի մակերեսը կազմել է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք: Օգոստոսի 29-ին` ժամը 12:16-ին, Սարավան գյուղում բռնկված հրդեհը հաջողվել էր մեկուսացնել. հրդեհի ակտիվ օջախներ չեն հայտնաբերվել:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են փրկարար ծառայողներ, զինծառայողներ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մարզի անտառտնտեսության մասնաճյուղի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցներ, «Լիդիան Արմենիա» երկրաբանահետախուզական կազմակերպությունից երկու թրթուրավոր տեխնիկա, մեկ ջրցան (12 տոննա), ինչպես նաև ԱԻՆ-ում վերապատրաստում անցած «Լիդիան Արմենիա» կազմակերպության արագ արձագանքման խումբը և քաղաքացիներ:










