Փոքր-Վեդի-Լուսառատ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կան տուժածներ

23:13 • 01.09.19

Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի «Խոր Վիրապ» վանքի և Փոքր Վեդի գյուղի խաչմերուկում ավտոմեքենաները բախվել են` վրաերթի ենթարկելով քաղաքացու. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Փոքր-Վեդի-Լուսառատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գասպար Ա., ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևոր Արուսյակ Ն.-ն (ծնված 1960 թ.) հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, այնուհետև՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները վարորդին և ուղևոր Արթուր Բ.-ին (ծնված 1977 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին: Վարորդը հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, իսկ Արթուր Բ.-ն «Վեդու» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: