Վթար՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում. Opel Astra G-ն ընկել է Գետառը

12:48 • 01.09.19

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 02:48-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Գոռ Հ., ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Գետառը:

Գոռ Հ.-ն և ուղևոր Հրայր Ն.-ն (ծնված 1992 թ.) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դեպքի վայրում է գտնվել շտապօգնության թիվ 02 բրիգադը: