Նոր Զելանդիայում զբոսաշրջիկներին արգելվել է լողալ դելֆինների հետ
Նոր Զելանդիայում զբոսաշրջիկներին արգելել են Կղզիների ծոցում լողալ աֆալինա դելֆինների հետ, հաղորդում է news.com.au-ն: Արգելքը բացասաբար կանդրադառնա երկրի այդ մասում շրջագայութնուններ կազմակերպող տուր-օպերատորների աշխատանքի վրա:
Նոր Զելանդիայի բնապահպանության նախարարության հետազոտության տվյալներով՝ զբոսաշրջիկները չափազանց շատ ժամանակ են անցկացնում դելֆինների հետ, ինչի արդյունքում կենդանիների կյանքի սովորական ռիթմը խախտվում է, նրանք ավելի քիչ ժամանակ են ունենում քնելու, հանգստանալու և ձագերին կերակրելու համար, ինչն էլ, իր հերթին, հանգեցնում է նրանց թվաքանակի կրճատմանը:
Նոր Զելանդիայում աֆալինա դելֆինները գրանցված են որպես ոչնչացման եզրին գտնվող կենդանատեսակ: Փորձագետների տվյալներով՝ ծոց վերադարձող դելֆինների քանակը 1999թ.-ից ի վեր կրկնակի կրճատվել է: Կղզիների ծոցում բարձր է նաև այդ կենդանատեսակի մահացության ցուցանիշը՝ 75%:










