Նիկոլ Փաշինյանն անակնկալ այց է կատարել սահմանապահ Վահան գյուղի դպրոց (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի տոնի առթիվ անակնկալ այց է կատարել սահմանապահ Վահան գյուղ:
ՀՀ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը:
Վարչապետը առաջին դասարանի աշակերտներից հետաքրքրվեց, թե ինչ մասնագիտություն են ընտրելու ապագայում:
Իր ելույթում վարչապետն ասել է.
«Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի ու երազի ոչ թե մեքենա ունենալու, այլ նոր փոխադրամիջոց ստեղծելու մասին»:
Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ու մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:










