«Նախակրթարանները մեր քաղաքականության մեջ կարևոր դեր ունեն». Նորաշենում բացվեց նոր նախակրթարան
Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքում այսօր բացվեց նոր նախակրթարան: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Նախակրթարանները մեր քաղաքականության մեջ կարևոր դեր ունեն, և միանգամից 18 նախակրթականի բացումը պատահական չէ»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ ոչ միայն Նորաշենում է նախակրթարան բացվում:










