Փաշինյանն այցելել է Իջևանի թիվ մեկ միջնակարգ դպրոց, որում սովորել է. դպրոցի դուռը բաց էր, դասարաններինը` փակ (տեսանյութ)

17:04 • 01.09.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Գիտելիքի տոնի առթիվ անակնկալ այց է կատարել Իջևանի թիվ մեկ միջնակարգ դպրոց, որում սովորել է վարչապետը: Նա պատմել է, որ դպրոցի այժմյան տնօրենն իր պատմության ուսուցիչն է եղել: Փաշինյանը շրջել է իր հարազատ դպրոցում և ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել փոփոխությունների մասին:

«Նորոգման աշխատանքներ են: Առանց իմանալու մտանք եթեր, կփորձենք լուծում գտնել: Շատ բան է փոխվել, բայց դրամատիկ փոփոխություններ չկան: Դպրոցի դռները բաց են, սակայն մարդ չկա, դասարանները փակ են: Կարմիր թե պիոների սենյակում է սկսվել իմ քաղաքական-հասարակական գործունեությունը:

Մինչև 6-րդ դասարան սովորել եմ Իջևանի համար երեք միջնակարգ դպրոցում: Աշխատանքային օրն ավարտվել է, մենք էլ առանց զգուշացման ենք եկել, պարզապես պատահաբար մտանք ներս»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ կարևորը կարողացան ընդհանուր պատկերացում ներկայացնել դպրոցի մասին: