«Դառնալու ենք ոստիկան, բժիշկ». Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցն այս ուստարում ընդունել է 100 առաջին դասարանցի (տեսանյութ)

13:36 • 01.09.19

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցում Գիտելիքի օրվան նվիրված նվիրված միջոցառում իրականացվեց:

Tert.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանն ասաց, որ նախորդ տարվա համեմատ առաջին դասարանցիների թիվը ավելացել է:

 «Այս տարի 100 առաջին դասարանցի ունենք: Բացել ենք երեք առաջին դասարան: Բաշխել ենք 33, 34, 34 աշակերտով:  Առաջընթաց ունենք, եթե նախկինում ունեինք երկուական ինդեքսով, հիմա արդեն՝ 3»,-նշեց նա:

Անահիտ Խոսրովյանը տեղեկացրեց, որ 2019-2020 ուսումնական տարում 72 9-րդ դասարանի աշակերտ կավարտի հիմնական դպրոցը:

Մի շարք առաջին դասարանցիներ Tert.am-ին պատմեցին, թե ինչպես են սովորելու, հետագայում ինչ մասնագիտություն են ընտրելու. այս դպրոցում շատ էին ոստիկան և բժիշկ դառնալ ցանկացողները:

Հիշեցնենք, որ Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր դիմավորում են շուրջ 42 հազար առաջին դասարանցիների:

Հայաստանի կառավարության անդամները, մյուս պաշտոնյաները վաղ առավոտից այցելում են դպրոցներ՝ շնորհավորելու ուսուցիչներին և աշակերտներին մեկնարկող ուսումնական տարվա առթիվ:

Մանրամասները՝ տեսանյութում: