Կոտայքի մարզում բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. կա տուժած. Shamshyan.com

16:11 • 01.09.19

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Լուսակերտ-Քարաշամբ գյուղամիջյան ճանապարհի Քարաշամբ գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի 47 XG 007 համարանիշի և Ford Transit մակնիշի 35 NX 744 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshya.com-ը, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: