Երևանում բախվել են Opel-ն ու հողով բարձված ԿԱՄԱԶ-ը, վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր. Shamshyan.com

19:55 • 01.09.19

Oգոստոսի 31-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում բախվել են Զովունի գյուղի բնակիչ, 36-ամյա Նաիրի Ախլոյանի վարած Opel մակնիշի 36 GD 606 համարանիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Արսեն Դավոյանի վարած ԿԱՄԱԶ մակնիշի 700 ՕՕ 10 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ԿԱՄԱԶ-ը, որը բարձված է եղել հողով, կողաշրջվել է, իսկ վարորդ Ա. Դավոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: