Զելենսկին նշել է իր նախագահության 100 օրերի ընթացքում ամենաբարդ պահը

15:57 • 01.09.19

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 1+1 հեռուստաալիքի եթերում պատմել է, թե պետության ղեկավարի պաշտոնում որն է եղել իր համար ամենաբարդ պահը, գրում է korrespondent.net-ը:

«Ամենադժվար պահը, թերևս, երբ ստացա չորս զոհի մասին լուրը, որից հետո խոսեցի Ռուսաստանի նախագահի հետ»,- հայտնել է Ուկրաինայի նախագահը:

Դոնբասում անժամկետ հրադադարի հաստատումից հետո չորս ուկրաինացի զինվորականների զոհվելու մասին լուրը հայտնի էր դարձել օգոստոսի 7-ին: Դա երկրորդ զրույցն էր Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև:

Զելենսկու խոսքով՝ ինքը դիմել է խնդրանքով՝ դադարեցնել «մարդկանց սպանությունը»: Երկու երկրների նախագահները քննարկել են նաև ուկրինացի բանտարկյալների վերադարձի հարցը: