Մերձմոսկովյան շրջանում մոտորանավակը վրաերթի է ենթարկել հայ ջրասուզորդի, նա մահացել է

14:06 • 02.09.19

ՌԴ Մերձմոսկովյան շրջանում մոտորանավակը վրաերթի է ենթարկել ջրասուզորդի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի կայքը:

rusarminfo.ru-ի հաղորդմամբ՝ արտակարգ պատահարի հետևանքով զոհվել է 25-ամյա ջրասուզորդ Տարոն Բաժայանը: Հարվածի հետևանքով ստացած լուրջ վնասվածքներն անհամատեղելի են եղել երիտասարդի կյանքի հետ, և շտապօգնությանը չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել երևանյան ժամանակով կեսգիշերին՝ Մերձմոսկովյան շրջանի ջրամբարներից մեկում: Թե ինչու է այդ ուշ ժամին այդտեղ եղել հայ երիտասարդը՝ չի նշվում: 

Մոտորանավակը պատկանում է «Սոհո քաունթրի քլաբ» զբոսանավային ակումբին: