Բրազիլիայի նախագահը կրկին վիրահատության կենթարկվի
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ևս մեկ վիրահատության կենթարկվի՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ ստացած դանակի վնասվածքի պատճառով, գրում է Folha de S.Paulo թերթը:
Վիրահատության ամսաթիվն ու պատճառները դեռ չեն նշվում, սակայն քաղաքական գործիչը Twitter-ում հայտնել է, որ մտադիր է «մոտ 10 օր արձակուրդ գնալ բժիշկների մոտ»:
Հաղորդվում է, որ նախորդ հոսպիտալացումների ընթացքում նախագահին բուժող բժիշկը Բրազիլիայի Սան Պաուլոյի հիվանդանոցում կիրակի առավոտյան զննել է Բոլսոնարուին: Ավելի վաղ նա մտահոգություն էր հայտնել վնասվածքի տեղում ճողվածքի առաջացման հնարավորության վերաբերյալ:
Անցյալ տարվա սեպտեմբերի սկզբին Բոլսոնարուին դանակահարել էին Բրազիլիայի հարավ-արևելքի Ժուիզ դի Ֆորա քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Ներկայիս նախագահը հիվանդանոցում էր մնացել ավելի քան երեք շաբաթ և երկու վիրահատություն էր տարել: Երրորդ վիրահատությունը տեղի էր ունեցել հունվարի վերջին:










