Այստեղ բուժվում են օնկո հիվանդները, նրանց համար ամեն ժամը կարևոր է․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այցելուները մի քանի ժամ չեն սպասարկվել (տեսանյութ)

18:52 • 02.09.19

Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այցելուներն առավոտից չէին սպասարկվում: Հիվանդների հարազատները նշում էին, մեկ օրն անգամ շատ կարևոր է: «Մարզից եկել հասել ենք, որ մեր հիվանդը քիմիայի հերթական կուրսը ստանա: Առավոտից ոչինչ չի կերել ու չեն էլ ասում՝ այս ամենը երբ կավարտվի: Շունը տիրոջը չի ճանաչում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց հիվանդի հարազատներից մեկը:

Կենտրոնի այցելուները նշում էին, որ տնօրենն ազատվել է աշխատանքից, իսկ նոր տնօրենը բոլորին հավաքել ու ժողով է անում:

«Չէ՞ր կարող ժողով անել ընդմիջման հաշվին, կամ երեկոյան, երբ աշխատանքն ավարտվեր: Այս հիվանդանոցում բուժվում են օնկո հիվանդները: Նրանց համար ամեն ժամը կարևոր է: Սա աշխատանքի կազմակերպման ձև չէ»,- ասում էին վրդովված քաղաքացիները:

Հիշեցնենք, որ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 

Մանրամասները՝ տեսանյութում: