Մալիում եռահարկ շինության փլուզման հետևանքով 15 մարդ է զոհվել (լուսանկարներ)

11:43 • 02.09.19

Մալիի մայրաքաղաք Բամակոյում եռահարկ շենք է փլուզվել, որում, թեև շինարարական աշխատանքների դեռևս անավարտ լինելուն, մարդիկ են բնակվել: Այս մասին սեպտեմբերի 1-ին Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է երկրի անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը:

«Ժամը 20:00-ի դրությամբ շենքի փլուզման հետևանքով փլատակների տակից հաջողվել է փրկել 41 մարդու և դուրս բերել 15 զոհի մարմին: Հետաքննություն է սկսվել շենքի սեփականատիրոջ նկատմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրի հաղորդմամբ՝ եռահարկ շինությունը փլուզվել է վաղ առավոտյան՝ ժամը 4-ին: Շինության վերնահարկը փլուզվել է առաջին հարկում բնակվող մարդկանց վրա: