Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենին

18:09 • 02.09.19

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ կառույցի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: