Բահամյան կղզիներում հայտնի է դարձել «Դորիան» փոթորկի առաջին զոհի մասին

19:13 • 02.09.19

Բահամյան կղզիներում հայտնի է դարձել «Դորիան» փոթորկի հետևանքով առաջին զոհի մասին, գրում է metro.co.uk-ը:

Առաջին զոհը՝ 7-ամյա Լաչինո Մկինտոշը, զոհվել է, երբ նրա ընտանիքը փորձել է լքել բնակարանը: Երեխայի քույրը, որի տարիքը չի հստակեցվում, անհետ կորել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Դորիան» փոթորիկը հասել է Բահամյան կղզիների ափերին: Տարերքի կիզակետում հայտնվել են Մեծ Բահամա և Աբակո կղզիները:  Քամու առավելագույն արագությունը հասել է 298 կմ/ժ-ի:

ԱՄՆ փոթորիկներին հետևող ազգային կենտրոնի մասնագետները կղզիների բնակիչներին խորհուրդ են տվել անհապաղ թաքնվել անվտանգ վայրերում, քանի որ քամու արագությունը կարող է ժամանակի ընթացքում ավելանալ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում կոչ է արել աղոթել Բահամյան կղզիներում ապրող մարդկանց համար:

Հարավային Կարոլինա նահանգի ափի ամբողջ երկայնքով և Ջորջիա նահանգի ափամերձ շրջաններում տարհանում են հայտարարել սպասվող փոթորկի պատճառով: