Կալիֆոռնիայի ափերի մոտ նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով 34 մարդ է զոհվել

18:25 • 02.09.19

Կալիֆոռնիայի ափերի մոտ նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով 34 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է KTLA հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղական հրշեջ վարչությանը։

Դեպքը տեղի է ունեցել Սանտա Կրուզ շրջանում։

Լոս Անջելեսի առափնյա անվտանգության ծառայությունը հայտնում է, որ փրկարարական խմբեր են շտապել դեպքի վայր։ Անձնակազմից մի քանի անդամի հնարավոր է եղել փրկել, տարհանումը շարունակվում է։