Ղազախստանի նախագահն առաջարկել է Սենատի նախագահ ընտրել Նազարբաևի դստերը

11:49 • 02.09.19

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևն առաջարկել է վերընտրել երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դստերը՝ Դարիգա Նազարբաևային, խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է Տոկաևի աշխատակազմի ղեկավար Կրիմբեկ Կուշերբաևը։

 «Թույլ տվեք ձեզ ներկայացնել Ղազախստանի նախագահի առաջարկը Սենատի նախագահի ընտրության վերաբերյալ։ Խնդրում ենք ձեզ Դարիգա Նազարբաևային ընտրել Սենատի նախագահ»,-ասել է Կուշերբաևը։

«ՌԻԱ Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ խորհրդարանի պատգամավորները պետք է քվեարկեն այս առաջարկի վերաբերյալ։