Նապոլեոն կայսեր «երկվորյակին» գտնելու համար Սուրբ Հեղինե կղզու իշխանությունները մրցույթ են հայտարարել

16:31 • 02.09.19

Սուրբ Հեղինե կղզու իշխանությունները ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի նմանակի մրցույթ են հայտարարել, որը կներկայացնի շրջանը միջոցառումների ժամանակ, որոնք նվիրված են լինելու կայսեր մահվան 200-րդ տարելիցին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական կայքը։

Նշվում է, որ Նապոլեոնի «թեկնածուն» պետք է ներկայանալի տեսք ունենա և կարողանա հաղորդակցվել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հստակեցվել է նաև, որ նմանակի աշխատանքը ժամանակավոր է։ Նա պետք է մասնակցի միջոցառումներին երեք տարվա ընթացքում։

Սուրբ Հեղինե կղզին հայտնի է նրանով, որ կայսրն այստեղ է աքսորվել «Նապոլեոնյան հարյուր օրերից» հետո։ Համաշխարհային պատմության այս դրվագը պատկերել է հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին՝ «Նապոլեոնը Սուրբ Հեղինե կղզում» կտավում։

 

Napoleon at St. Helena island by Ivan Konstantinovich Aivazovsky