Զարուհի Բաթոյանը դատական հայց է ներկայարցել ընդդեմ «Կամք» ՀԿ անդամի
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դատական հայց է ներկայարցել ընդդեմ «Կամք» ՀԿ Արամ Խանզադյանի:
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Նախարարի պահանջն է՝ հրապարակային ներողություն խնդրել և գումար բռնագանձել:
Նշենք, որ Արամ Խանզադյանը պայքարում է նաև Ստամբուլյան կոնվենցիայի դեմ: Գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Տիգրան Գրիգորյանին: Պահանջի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:










