Արթուր Ալեքսանյանի պատվին կառուցվելիք մարզադպրոցի շինարարությունը կմեկնարկի 2020-ին. դպրոցի նախագիծը պատրաստ է (տեսանյութ)

10:44 • 03.09.19

Գյումրիում կառուցվելու է մարզադպրոց՝ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պատվին. մարզադպրոցի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2020-ին:

Դպրոցի նախագծումն ավարտված է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպիսին է լինելու դպրոցի շենքը: