«Դուրս կորեք երկրից». Ճապոնիայում Հրվ. Կորեայի դեսպանատունը փամփուշտով սպառնալից նամակ է ստացել

11:06 • 03.09.19

Տոկիոյում Հարավային Կորեայի դեսպանատունը հայտարարել է սպառնալիքներով անանուն նամակ ստանալու մասին, հաղորդում է Asahi թերթը:

Նամակում կոչ է արվում «կորել երկրից». ծրարում նաև փամփուշտ է եղել:

Նամակի հեղինակը խոստացել է հետապնդել դեսպանատան աշխատակիցներին, նա նաև հայտնել է, որ զենք ունի:

Պաշտոնյաների հաղորդմամբ՝ նամակում նշված հասցեատերը Ճապոնիայում Հարավային Կորեայի նախկին դեսպանն է, սակայն նամակի հեղինակի անունը նշված չէ:

Աղբյուրը հաղորդում է, որ նամակը ստանալուց անմիջապես հետո Հարավային Կորեայի դիվանագիտական ներկայացուցչությունը դիմել է ոստիկանություն։