Ֆիլիպիններում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել․ կա ինը զոհ և երկու վիրավոր (լուսանկարներ, տեսանյութ)
Ֆիլիպիններում շտապօգնության ինքնաթիռը կործանվել է հյուրանոցի մերձակայքում՝ դառնալով ինը մարդու մահվան պատճառ, որոնցից երկուսը Նոր Զելանդիայի քաղաքացիներ են եղել։ The Beechcraft King Air 350-ը տեղափոխելիս է եղել բժիշկների, մի հիվանդ տղամարդու և նրա կնոջը, այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
Ֆիլիպինների հարավում գտնվող Դիպոլոգ քաղաքից շտապօգնության ինքնաթիռը թռչելիս է եղել դեպի Մանիլա քաղաքի հիվանդանոց։ Ականատեսների խոսքերով՝ ինքնաթիռի պոչային հատվածը ծխացել է մինչ ցած ընկնելը։ Օդանավն այնուհետև մխրճվել է հանգստյան գոտու տարածք և սկսել այրվել։
Հյուրանոցի տարածքում երկու մարդ վնասվածք են ստացել, մինչդեռ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են։
Ոստիկանության աշխատակիցները հայտնել են, որ ինը զոհերն անճանաչելիորեն այրվել են։













