ԱՄՆ-ում Hurricane Hunter ինքնաթիռներին հաջողվել է «Դորիան» փոթորկի «սրտում» բացառիկ տեսարաններ ֆիքսել (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ում Hurricane Hunter կոչվող ինքնաթիռները, որոնց հաջողվել է թռչել «Դորիան» փոթորկի միջով, կարողացել են բացառիկ տեսարաններ ֆիքսել, գրում է Daily Mail-ը:
Հատուկ հարմարություններ ունեցող ինքնաթիռները կարողացել են պարզորոշ ֆիքսել էլեկտրական մանուշակագույն ալիքները, որոնք ժամանակ առ ժամանակ թուլացել են՝ ցուցադրելով կապույտ երկինքը:
Ինքնաթիռների անձնակազմը շաբաթվա ընթացքում մի քանի անգամ տեղեկատվություն է հավաքում փոթորկի տեսանելի չափերի և ուժգնության վերաբերյալ, որոնք շատ կարևոր դեր են խաղում աղետի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնողների համար:
GPS սենսորների օգնությամբ ինքնաթիռների անձնակազմը կարողանում է վերլուծել և որոշել փոթորկի ուժգնությունը, ուղղությունը, քամու տեսակները և այլն:
Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ մի շարք պաշտոնատար անձինք կոչ են արել անհապաղ օգնել Բահամյան կղզիներին, որը հայտնվել է «Դորիան» փոթորկի «թիրախում»: Փոթորկի պատճառով արշիպելագում բազմաթիվ հյուսիսային կղզիներ են ավերվել։
«Մենք պատմական ողբերգություն ենք վերապրում»,- ասել է Բահամյան կղզիների վարչապետ Հուբերթ Մինիսը։
«Ավերածություններն աննախադեպ են և համատարած»,- հավելել է նա։
















