Թուրքիայում լողավազանում խեղդված 5-ամյա ռուս աղջնակի մայրը պատմել է, որ մոտակայքում չկային ոչ փրկարարներ, ոչ հյուրանոցի աշխատակիցներ

01:54 • 04.09.19

Թուրքիայի Անթալյա քաղաքի հյուրանոցներից մեկի լողավազանում խեղդված 5-ամյա ռուս աղջնակի` Լյուբայի մայրը մանրամասներ է պատմել տեղի ունեցածից: Երեխայի մահվան մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 3-ին: Փոքրիկին դուրս էին բերել լողավազանից և տեղափոխել հիվանդանոց, սակայն աղջնակի կյանքը փրկել չէր հաջողվել:

Մայրը REN TV-ին տված հարցազրույցում պատմել է, որ ոչ-ոք չի նկատել, թե ինչպես է երեխան գնում լողավազանի ուղղությամբ: Բոլորը դիտում էին վոլեյբոլ` տղամարդկանց մասնակցությամբ:

«Երկու-երեք րոպե էր անցել և նա կողքիս չէր: Գնացինք փնտրելու, ոչ ոք ոչինչ չէր տեսել: Հյուրանոցում տեսախցիկներ չկային, ուստի դժվարանում եմ ասել, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Լողավազանի մոտակայքում չկային ոչ փրկարարներ, ոչ էլ հյուրանոցի աշխատակիցներ»,- պատմել է նա: