Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի հետևանքով զոհերի թիվն աճել է
Բահամյան կղզիներում «Դորիան» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, սակայն սա դեռ վերջնական թիվը չէ: Այս մասին հայտարարել է Բահամյան կղզիների վարչապետ Հուբերտ Մինիսը: Փոխանցում է «РИА Новости»-ն:
«Եվս երկու տուժած տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ էլ մահացել են: Մահացածների թիվը հասել է 7-ի, սակայն սա դեռ վերջնական թիվը չէ»,- ասել է Մինիսը` հավելելով, որ երեքշաբթի Բահամյան կղզիներ կժամանի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական հարցերով տեղակալ Մարկ Լոուկոկը:
Հիշեցնենք, որ «Դորիան» փոթորիկն ստացել է վտանգավորության ամենաբարձր` 5-րդ աստւճանը: Փոթորկի առաջին զոհը 7-ամյա Լաչինո Մկինտոշն է՝ Բահամյան կղզիներից: Նրա քույրն անհետ կորել է:










