Երուսաղեմում զբոսաշրջիկին շաուրմա են վաճառել 2800 դոլարով

01:36 • 04.09.19

Երուսաղեմում զբոսաշրջիկի բանկային քարտից հանել են 2800 դոլար` շաուրմայի գնի դիմաց: Այս մասին հայտնում է Times of Israel-ը:

Որոշ ժամանակ անց կինը հետ է վերադարձել` պահանջելով գումարը: Շաուրմայի վաճառակետի սեփականատերերը պնդել են, որ սխալմունք է տեղի ունեցել, սակայն գումարը զբոսաշրջիկին վերադարձրել են միայն այն ժամանակ, երբ այդ մասին սկսել են գրել իսրայելական լրատվամիջոցները:

Շաուրմայի վաճառակետի նախկին աշխատակիցներից մեկը պատմել է, որ ոչ մի սխալմունք էլ տեղի չի ունեցել և նրանք մշտապես խաբում են զբոսաշրջիկներին: «Հենց այդ պատճառով ել չեմ ցանկացել շարունակել աշխատանքս»,- ասել է նա` գերադասելով չհրապարակել իր անունը: