Գերագույն Ռադայի պատգամավորը խորհրդարանի նիստի ժամանակ զբաղված է եղել սիրային նամակագրությամբ

00:50 • 04.09.19

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր, «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամ Ելենա Կրիվոռուչկինան խորհրդարանի նիստի ժամանակ զբաղված է եղել սիրային հաղորդագրություններ գրելով: Այս մասին տեղեկացնում է Страна.ua-ն:

Պատգամավորի նամակագրությունը ֆիքսել են տեսախցիկները: «Լենա, ինձ այլևս չե՞ս սիրում»,- գրել է «Սիրելի» անունով զրուցակիցը, ինչին ի պատասխան Կրիվոռուչկինան պատասխանել է, որ շատ է սիրում նրան:

Ապա զրուցակիցը հետաքրքրվել է, թե Ելենան որտեղ է գտնվում այդ պահին: Պատգամավորը պատասխանել է. «Գերագույն Ռադայի նիստում» և միանգամից շրջել է հեռախոսը: