«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 29 դատապարտյալի մասնակցությամբ անցկացվել է ծանրաձողի հրման մրցաշար

16:47 • 05.09.19

Ծանրաձողի հրման մրցաշար «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են ազատազրկված անձանց առօրյայի հագեցվածությանը, առողջ ու ակտիվ կենսակերպին, ինչպես նաև ֆիզիկական կատարելագործմանն ուղղված միջոցառումները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին:

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մարզասենյակում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվեց պառկած դիրքում ծանրաձողի հրման մրցաշար թեթև, միջին և ծանր քաշային կարգերում: 29 դատապարտյալ մասնակցեց միջոցառմանը՝ ցուցաբերելով փայլուն արդյունքներ և պատրաստվածություն:

Քաշային բոլոր կարգերում մրցանակային տեղերը զբաղեցրած դատապարտյալներին շնորհվեցին պատվոգրեր: