ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

16:49 • 05.09.19

Սեպտեմբերի 4-ից 6-ը Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ (Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանություն) զորքերի պետ-վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. պլանի համաձայն ՌՔԿՊ և էկոլոգիայի անվտանգության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:  

Այս մասին հայտնում է ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: