Ռուս ռեփեր Դեցլի մայրը կրում է վաղամեռիկ որդու հագուստը՝ նրա ներկայությունը զգալու համար (լուսանկարներ)
Ռուս ռեփեր Դեցլի մայրը՝ Իրինա Տոլմացկայան չի համակերպվում վաղամեռիկ որդու մահվան փաստի հետ: Տոլմացկայան խոստովանել է, որ կրում է մահացած որդու իրերը՝ նրա ներկայությունը զգալու համար, գրում է Собеседник կայքը:
Կիրիլ Տոլմացկայան (Դեցլ) մահացել է սույն թվականի փետրվարի երեքին: Երաժիշտը Իժևսկում տեղի ունեցող երեկույթի ժամանակ անսպասելորեն վատ է զգացել: Բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդի կյանքը, և տղան մահացել է սրտի անբավարարության պատճառով:
Ռեփերի մայրն ասել է, որ կրում է որդու հագուստները, քանի որ կարծում է, որ գոնե նրա իրերը պետք է ապրեն: «Միգուցե իմ գլխի հետ ինչ-որ բան այն չէ, սակայն այսպես ես զգում եմ որդուս ներկայությունը. Կիրիլը կարծես իր հագուսների միջոցով գրկի ինձ»,- ասել է Դեցլի մայրը:
Իրինա Տոլմացկայան նաև մեկնաբանել է որդու այրու՝ Յուլիայի և իր մեջև հասունացած սկանդալը, ով արդեն կես տարի է՝ ամուսնու ընտանիքին թույլ չի տալիս տեսնվել երգչի միակ զավակի՝ Անտոնիի հետ:
Երգչի մայրը նաև հայտնել է, որ որդին կենդանության օրոք պաշտպանում էր իրեն, սակայն հիմա չի կարողանում նույնիսկ տեսակցել թոռան հետ. դպրոց կատարած վերջին այցի ժամանակ նրան արգելել են տեսնել Անտոնիին՝ ասելով, որ նրանց ունեցած տեղեկությունների համաձայն՝ Յուլիան և Անտոնին ազգականներ չունեն:
Պետք է նշել, որ Կիրիլը լարված հարաբերությունների մեջ էր հոր՝ Ալեքսանդրի հետ: Ռեփերը դադարել է հոր հետ շփվել 2004 թվականից, երբ վերջինս լքել է ընտանիքը երիտասարդ սիրուհու պատճառով: Երգիչը նույնիսկ որդուն չի ծանոթացրել իր հոր հետ. նրանք առաջին անգամ հանդիպել են Կիրիլի հուղակավորության ժամանակ:
Ալեքսանդրը որդու այրու հասցեին բացասաբար արտահայտվելու առիթը բաց չի թողնում: «Ցավում եմ, որ ապրել ես «սառնարյուն» խելագարի հետ՝ այդպես էլ չիմանալով՝ ինչ է իսկական սերը»,- գրել է հայրը Instagram-յան իր էջում որդու ծննդյան օրը:













