2019 թ. հուլիսին ՀՀ-ում թողարկվել է 178 մլրդ 474.4 մլն դրամի արտադրանք, որի ծավալն աճել է 6,1 տոկոսով
Հայաստանի տնտեսության արդյունաբերական ճյուղերը 2019 թ. հուլիսին թողարկել են 178 մլրդ 474.4 մլն դրամի արտադրանք, որի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծացել է 6,1 տոկոսով: 2019 թ. հունիսի նկատմամբ արտադրանքի ծավալն աճել է 6,7 տոկոսով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած տվյալների՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում արձանագրվել է 9,5 տոկոս աճ՝ 28 մլրդ 370.5 մլն դրամի ցուցանիշ։
Իսկ մշակող արդյունաբերությունում արտադրության ծավալն աճել է 10.4 տոկոսով, ծավալը հուլիս ամսին կազմել է 127 մլրդ 087.6 մլն դրամ:
Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում արտադրության ծավալը 2019 թ. հունվար-հուլիսին նախորդ տարվա նկատմամբ նվազել է 1,4 տոկոսով՝ 144 մլրդ 310.8 մլն դրամի, նախորդ ամսվա նկատմամբ 1,4 տոկոսով աճել է:
Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտներում այդ ցուցանիշները 2019 թ. հունիսի նկատմամբ նվազել է 10,2%-ով:










