«Թուրքիան պատրաստ է փախստականների առաջ բացել դեպի Եվրոպա դռները, եթե Արևմուտքից անհրաժեշտ օգնություն չստանա». Էրդողան
Թուրքիան պատրաստ է փախստականների առաջ բացել դեպի Եվրոպա դռները, եթե Արևմուտքից անհրաժեշտ օգնություն չստանա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում ունեցած ելույթի ընթացքում, գրում է The Guardian-ը։
Նա հավելել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտու ստեղծման առաջարկ է մշակել, որը կարող է մասամբ լուծել սիրիացի փախստականների կացարանի հարցը։
«Կամ դուք մեզ օգնելու եք Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման հարցում, կամ մենք ստիպված կլինենք բացել մեր սահմանային անցակետերը։ Կամ դուք մեզ աջակցություն կտրամադրեք, կամ հետո կփոշմանեք։ Մենք ցանկանում ենք 1մլն փախստականներին անվտանգության գոտում տեղավորել»,- նշել է էրդողանը։
Թուրքիայի նախագահը մեկ անգամ ևս հայտարարել է «Սիրիայում մինչև սեպտեմբերի վերջ անվտանգության գոտու ձևավորման աշխատանքների իրականացման» մասին։










