Կառավարության անդամների ճեպազրույցները (տեսանյութ)
Կառավարության հերթական նիստից հետո մեկնարկել է գործադիրի անդամների ճեպազրույցները, որոնց կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա հերթական նիստի օրակարգում 40 հարց էր, որից 30-ը չզեկուցվող, երեքը՝ գաղտնի:
Կառավարությունը նիստի օրակարգում էին Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
Մեկ այլ որոշման մեջ փոփոխություն կատարելու դեպքում նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության կողմից տրամադրված ընդհանուր անցագիրը ընդունելի լինի սահմանային շերտ մուտք գործելու համար սահմանային շերտում տեղակայված բոլոր դարպասներից, ինչը կհեշտացնի սահմանային շերտում գտնվող հողատարածքներ ելքը և մուտքը՝ ձերբազատելով ավելորդ փաստաթղթային քաշքշուկներից:
Ներկայացվեց նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը գումար հատկացնելու և այլ նախագծեր:










