Նիկոլ Փաշինյանի խայտառակ ստերը ներկայացվել են Լեհաստանում ընթացող Economic Forum–ին. Նարեկ Սամսոնյան
Antifake.am կայքը լեհական Կռինիցա քաղաքում ընթացող Economic Forum-ի շրջանակներում ներկայացրել է, թե ինչպես է «Սուտ Նիկոլի» վարչակարգի տարածած կեղծ լրատվությունը դարձել Հայաստանում ստի ու կեղծիքի իշխանության ձևավորման հիմնասյուն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Մի քանի խայտառակ ստեր ներկայացվել են ֆոռումին որպես բանախոս մասնակցող Մելինե Հայրապետյանի կողմից: Կարճ ասած, Փաշինյանի ստերի ու ստի ու կեղծիքի իշխանության մասին սկսում են իմանալ նաև դրսում:
Antifake.am-ը միշտ պատրաստ է կատարել իր գործառույթները անգամ արտերկրում»– գրել է Նարեկ Սամսոնյանը և գրառմանը կից կիսվել է Economic Forum–ի վերաբերյալ լեհական Օnet պարբերականի անդրադարձի հիպերհղումով:










