Նոր Զելանդիայում երկրի պատմության մեջ թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է հայտնաբերվել (լուսանկար)

10:39 • 06.09.19

Նոր Զելանդիայի մաքսային ծառայությունը մեծ քանակի մետամֆետամին տեսակի թմրանյութ է առգրավել. թմրանյութը թաքցված է եղել էլեկտրաշարժիչների խմբաքանակի մեջ: Ինչպես հայտնում են ծառայության պաշտոնական կայքում, թմրանյութի խմբաքանակի մոտավոր արժեքը 150 միլիոն ԱՄՆ դոլար է, փոխանցում է ТАСС գործակալությունը:

Թմրանյութը կշռել է մոտավորապես 469 կիլոգրամ:

Սա երկրի մաքսային ծառայությունների կողմից երբևէ հայտնաբերված թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է: Ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել է 3 անձ. ձերբակալվածներից երկուսը Կանադայի քաղաքացիներ են, մեկը՝ Նոր Զելանդիայի:

Ինչպես հայտնել են ծառայությունից, նման քանակի թմրանյութն առգրավվել է միջազգային նարկոսինդիկատի գործունեության առնչությամբ անցկացված հետաքննության արդյունքում: Հետաքննության շրջանակում մաքսային ծառայության աշխատակիցները խուզարկել են Թաիլանդից ժամանած էլեկտրաշարժիչներով բեռնավորված կոնտեյները, որտեղ էլ գտնվել է մետամֆետամինի 60 փաթեթ: Թմրանյութի մոտավոր արժեքը կազմում է 235 միլիոն նորզելանդական դոլար (148,8 միլիոն ԱՄՆ դոլար):

 

Image result for На границе Новой Зеландии изъяли самую крупную партию наркотиков в истории страны