95 տարեկանում մահացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն

10:00 • 06.09.19

Իննսունհինգ տարեկանում կյանքից հեռացել է Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն, գրում է BBC-ն:

Նախկին նախագահը մահացել է առողջական խնդիրների դեմ մղած պայքարից հետո, այս մասին BBC-ին հայտնել են նրա ընտանիքի անդամները:

2017-ի նոյեմբերին ռազմական հեղաշրջման արդյունքում երեք տասնամյակ ղեկավարած Ռոբերտ Մուգաբեն հեռացվել էր իշխանությունից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախկին նախագահն անկախացումից հետո հաղթել էր Զիմբաբվեի առաջին ընտրությունները՝ 1980-ին դառնալով վարչապետ։ 1987 թվականին նա ստանձնել էր երկրի նախագահի պաշտոնը:

«Հանգչեք խաղաղությամբ, Ռոբերտ Մուգաբե»,- Twitter-ում գրառում է կատարել Զիմբաբվեի կրթության քարտուղար Ֆադզայ Մահերը:

Զիմբաբվեի նախկին նախագահը ծնվել է 1924-ի փետրվարի 21-ին: Նա շուրջ մեկ տասնամյակ բանտարկված է եղել՝ 1964 թվականին նախկին Ռոդեզիայի կառավարությանը քննադատելու համար:

1973 թվականին, գտնվելով բանտում, Մուգաբեն ընտրվել էր Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միության (Զանու) նախագահ, որի հիմնադիր անդամ էր:

 

Image result for Zimbabwe ex-President Robert Mugabe dies aged 95

Image result for Zimbabwe ex-President Robert Mugabe dies aged 95