30 զոհ, ավերված տներ. Բահամյան կղզիները «Դորիան» փոթորկի պատճառով մարդասիրական ճգնաժամի խնդրի առաջ է կանգնած (տեսանյութ, լուսանկարներ)
«Դորիան» փոթորկի ավերածությունների հետևանքով Բահամյան կղզիները 70 000 մարդկանց կյանքեր փրկելու օգնության խնդրի առաջ է կանգնած, գրում է Daily Mail-ը:
Բահամյան կղզիներում տների կեսն ավերված են կամ մասամբ վնասված։ Ապահովագրված և ոչ ապահովագրված ունեցվածքի կորուստը գնահատվել է ընդհանուր 7 մլրդ ԱՄՆ դոլար՝ համաձայն աղետների մոդելավորման Karen Clark & Co. փորձագիտական կենտրոնի գնահատման։
Բահամյան կղզիների կառավարությունը հարյուրավոր ոստիկանական մեքենաներ և նավեր է ուղարկել ամայացած կղզիներ` բժիշկների, խնամակալների և առողջապահական ոլորտի աշխատակիցների ուղեկցությամբ։
ԱՄՆ առափնյա անվտանգության ծառայությունը, Մեծ Բրիտանիայի Թագավորական նավատորմը և օգնություն տրամադրող կազմակերպությունները, այդ թվում՝ ՄԱԿ-ը և Կարմիչ Խաչը, ավելացրել են են ներդրված ջանքերը՝ փրկվածներին սնունդով և դեղորայքով ապահովելու, ինչպես նաև անելանելիության մեջ հայտնված մարդկանց ուղղաթիռներով անվտանգ վայրեր տեղափոխելու նպատակով։
Նշենք, որ փոթորկի զոհերի թիվը հասել է 30-ի:




















