Թալինում 31-ամյա վարորդը Honda-ով գլխիվայր շրջվել է քարերի վրա. Shamshyan.com

11:06 • 06.09.19

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Սրբուհի Կ-ն իր վարած Honda մակնիշի 36 AR 345 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Թալինի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել քարերի վրա։

Վթարի հետևանքով վարորդ Սրբուհի Կ-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Թալինի բժշկական կենտրոն։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: