Եվս մեկ զորամաս անցել է սննդի կազմակերպման նոր համակարգի (տեսանյութ)
09:43 • 06.09.19
ՀՀ զինված ուժերում ևս մեկ զորամաս անցել է սննդի կազմակերպման նոր համակարգի, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս զորամասն այսօր առաջին անգամ նախաճաշեց նոր համակարգով: Սննդի կազմակերպման նոր համակարգի անցած զորամասերի թիվը դարձավ 16»,– գրել է վարչապետը և գրառմանը կից հրապարակել է տեսանյութ, որը կարող եք դիտել ստորև:
Placeholder










