Հոնդուրասում երաշտի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
Հոնդուրասի կառավարությունը երկրում արտակարգ դրություն է հայտարարել` երաշտի պատճառով: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսը: Փոխանցում է TACC գործակալությունը:
«Այս տարի երաշտի հետևանքները շան ծանր եղան: Ջրի սակավությունը կազդի ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ մեր առօրյա կյանքի վրա: Այդ իսկ պատճառով էլ հայտարարում ենք արտակարգ դրություն: Բնակչությունն այս հարցում ևս պետք է իր ներդրումն ունենա, քանի որ նախկինում նման իրավիճակի հետ չենք բախվել»,- հայտարարել է Էրնանդեսը:
Նախագահը հայտնել է, որ հաջորդ շաբաթ խորհրդակցություն կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի անձրևների բացակայությամբ պայմանավորված վնասների չափը: Երաշտից առավել շատ տուժել են արևելյան շրջանները, կենտրոնում և հարավային մասում գտնվող քաղաքները:










