ԱՄՆ-ում «անհաջողակ» գողը դեպքի վայրում մոռացել է իր բջջային հեռախոսը

06:23 • 06.09.19

Ամերիկյան Վիսկոնսին նահանգի Լա Կրոս շրջանի ոստիկանությունն արագ գտել է ավտոմեքենայից գողություն կատարած անձին, որը դեպքի վայրում մոռացել էր իր բջջային հեռախոսը: Այս մասին հայտնում է WQOW-ն:

Աղբյուրը հայտնում է, որ մեքենան փակված չի եղել, գողն առանց դժվարության մտել է մեքենայի մեջ և գողացել դրամապանակ, որի մեջ եղել է ընդամենը 20 դոլար, ինչպես նաև բանկային քարտեր:

Ոստիկանությունը մեքենայի մեջ հայտնաբերել է չարագործի բջջային հեռախոսը, որի մեջ եղել են վերջինիս լուսանկարները: 38-ամյա Լուկաս Արմսթրոնգը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ: Նշվում է, որ այս տարվա ապրիլին նա մտել էր նաև հյուրանոցներից մեկի համարն ու գողացել նոութբուք: