Ֆրանսիայում կորած ուսանողին այրել են աղբի հետ միասին. լրատվամիջոցներ
Ֆրանսիական Թուլուզ քաղաքում մեկ շաբաթ առաջ անհետ կորած ուսանողը, ամենայն հավանականության, գտնվել է ալկոհոլային վիճակում և ընկել է աղբարկղի մեջ: Նրան որոնում են աղբի այրման գործարանում: Այս մասին գրում է Dereche-ն:
21-ամյա Էթյեն Մարիի ընտանիքը տղայի անհետանալու մասին հայտնել էր մեկ շաբաթ առաջ, սակայն մինչ այժմ որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Փողոցների տեսախցիկների միջոցով հաջողվել է պարզել, որ տղան վերադառնալիս է եղել խնջույքից և հարբած վիճակում ընկել է աղբամանի մեջ:
Նշվում է, որ առավոտյան աղբամանը տարել է աղբահավաք մեքենան, սակայն պարզ չէ, այդ ժամանակ նա դեռ աղբամանի մեջ է եղել, թե՞ հասցրել է դուրս գալ այնտեղից: Իրավապահ մարմինները հաղորդել են, որ ուսանողի` աղբի հետ այրվելու հավանականությունը մեծ է:










