Թուրքիայի պաշտպանության նախարարն ուսումնական ինքնաթիռով թռիչք է կատարել ավիաբազայից (տեսանյութ)
11:01 • 06.09.19
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկրորդ օդաչուի կարգավիճակում թռիչք է իրականացրել Տ-38 գերձայնային ուսումնական ռեակտիվ ինքնաթիռով:
Ինքնաթիռն օդ է բարձրացել Թուրքիայի ռազմաօդային ուժերի 121-րդ ավիաբազայից, որը հայտնի է «մեղուների պարս» անվամբ, և թռչել է Էգեյան ծովի վրայով, գրում է «Անադոլու» գործակալությունը։
Placeholder










