Զելենսկիի հետ հանդիպումից առաջ պատգամավորներից վերցրել են նրանց հեռախոսները
Կիևում տեղի ունեցած «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին մասնակցել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Երկրի ղեկավարի հետ ունեցած հանդիպումից առաջ կուսակցության պատգամավորներից վերցրել են նրանց հեռախոսները: Այս մասին ասել է խոսքի ազատության հարցերով Գերագույն Ռադայի հանձնաժողովի նախագահի տեղակալ Եվգենի Բրագարը: Փոխանցում է «РИА Новости»-ն:
Նա հավելել է, որ «քննարկվող հարցերի մի մասը խմբակցության ներքին խնդիրների» մասին են եղել, որոնց տարածումը ցանկալի չէ: Դա արվել է ձայնագրություններից խուսափելու նպատակով:










