Հայաստանում առաջին «Luxury Community»-ն ընդլայնվում է (տեսանյութ)

14:50 • 07.09.19

Սեպտեմբերի 4-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր «Բենթլի Երևան», «Ալեքսանդր հոթել» և «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերությունների միջև՝ շարունակելու և ընդլայնելու Հայաստանում առաջին «Luxury Community»-ի գործունեությունը: «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ն, որն այս տարի միանում է նախաձեռնությանը, ներկայանում է լեգենդար «ARARAT» կոնյակներով:

«Այս համագործակցության նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ մարդիկ հստակ նպատակներով և ձգտումներով կկարողանան միավորվել և միասին համագործակցել: Մարդիկ, ովքեր ներառվելու են այս հարթակում, ունենալու են բացառիկ հնարավորություններ: Սա յուրահատուկ առաջարկ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն կունենան միանալ: Մեզ միավորում է նույն մտածելակերպը, որոշ չափով նույն նախընտրությունն ու կյանքի հեռանկարների միանման պատկերացումները»,-ասաց «Ալեքսանդր Հոթել» ՍՊԸ գլխավոր տնօրեն Միխայել Կոլտեսը:

Փակ ակումբի յուրաքանչյուր անդամ կունենա հատուկ անդամակցության քարտ, որը հնարավորություն կտա օգտվելու «Bentley Yerevan», «The Alexander, a Luxury Collection Hotel Yerevan» կազմակերպությունների և «ARARAT» ապրանքանիշի ծառայություններից, էքսկլյուզիվ նվերներից և անդամակցության շրջանակներում առաջարկվող ծառայություններից։ Գործընկերների կողմից ստեղծված միությունը հնարավորություն է տալիս ձեռք բերել թե՛ նոր գործընկերներ, թե՛ ստեղծել հաճախորդի հետաքրքրություններին համարժեք առաջարկ:

«Մենք որոշեցինք, որ անհրաժեշտ է ստեղծել մի միություն, որտեղ մենք կկարողանանք համախմբել ոչ միայն մեր հաճախորդներին, այլ նաև գտնել համապատասխան գործընկերների և միավորել մեր բոլոր հաճախորդներին մի պլատֆորմի, մի միասնության, մի ընտանիքի մեջ»,- ասել է «Բենթլի Երևան» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արտեմ Սիմոնյանը:

Համագործակցության նպատակն է ընդլայնել լյուքս դասի ապրանքանիշների փակ ակումբը, տարվա ընթացքում կազմակերպել տարատեսակ միջոցառումներ և ընդլայնել համագործակցությունն այլ ապրանքանիշների ներգրավմամբ: Միությունում Հայաստանը ներկայացված կլինի իր սեփական ապրանքանիշով, որը ճանաչում ունի ամբողջ աշխարհում:

««ARARAT» ապրանքանիշով ներկայանալով՝ մենք հայկական շունչ կհաղորդենք այս համագործակցությանը: Մենք ի վիճակի ենք ստեղծել հատուկ փորձ հատուկ պահեր ստեղծվող նոր համայնքի համար»,- ասել է «Պեռնո Ռիկար Արմենիա» ընկերության տնօրեն Նարեկ Մելքոնյանը:

Միությունը նոր համագործակցությունների և առաջարկների հարթակ է: Ընկերությունները համագործակցությունն ընդլայնելու նպատակով նախատեսում են այլ ապրանքանիշների ներգրավում, նոր ձևաչափի միջոցառումների կազմակերպում:

  Լրագրող՝ Լուսինե Զարայելյան